HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու խնամքի կենտրոններում խախտումներ ու արգելված սննդամթերք են հայտնաբերել

«Ասպարեզ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Ա.Միրզոյանը, կատարող՝ իրավաբանական վարչություն/ Ա.Մելքոնյան, տեղեկացրել են, որ 2016 թվականի ընթացքում Գյումրու խնամքի 2 կենտրոնում, 1 մանկատանը եւ 1 սոցիալական հոգածության կենտրոնում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է դիտարկումներ: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել են.

  1. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Շիրակի մարզի Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է թերի մակնշումով սննդամթերք:
  2. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում երեխաների սնննդակարգում ներառված են եղել արգելված սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2017 սանիտարական կանոններին ու նորմերին:
  3. «Գյումրու Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սննդակարգում ներառված են եղել արգելված սննդամթերքներ, որոնք չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2017 սանիտարական կանոններին ու նորմերին:
  4. «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Թեպետ 2016 թվականի տարեկան այս դիտարկումների ու ստուգումների արդյուքները դեռեւս չեն հրապարակվել ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքում, սակայն, մեր տեղեկություններով՝ ծառայությունը մտահոգող խախտումներ է արձանագրել նաեւ ՀՀ որոշ դպրեցներում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պատասխանը՝ այստեղ ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պատասխանը

Անի Մկրտչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter