HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարի անց Հայաստանում կմնա 120 աղբավայր` 2000-ի փոխարեն. Դավիթ Լոքյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանում 2000-ից ավելի աղբավայրերի թիվը կկրճատվի` մեկ տարի անց հասնելով 120-ի:

«Փակել 700 և ավել աղբավայր սա նույնիսկ մեզ համար մի փոքր անհավանական էր թվում: Բայց մենք պետք է փակենք 2000 աղբավայր: Եվ մյուս տարի` այս օրը, մենք պիտի երկրում ունենանք շուրջ 120 աղբավայր ավելի քան 2000-ի փոխարեն: Փակել, կոնսերվացնել, հողով ծածկել, որի վրա պիտի աճի կանաչը դառնա բնության համամաս տարածք, սա է մեր խնդիրը: Մեծածավալ աղբարկղերի տրամադրում պիտի իրականացնենք համայնքներում: Պետությունը պետք է որոշակի միջոցներ հատկացնի, դժվար փակվող աղբավայրերը կոնսերվացնելու, աղքատ համայնքներին համապատասխան գույք տրամադրելու համար: Պետք է խրախուսենք աղբահան մեքենաների մուտքը Հայաստան: Մենք արդեն դրա լավ օրինակներն ունենք` Դիլիջան, Ջերմուկ, Թումանյան, Տաթև: Բոլոր համայնքապետերին, երբ ֆիքսում ենք, թե ինչ կուզեն ունենալ տեխնիկայի տեսակետից, առաջին կետով բոլորը նշում են` աղբահան մեքենաներ: Սա պիտի դառնա մեր քաղաքացու ամենօրյա խնդիրը: Այնպես չէ, որ ժողովուրդը չի ուզում սա, պարզապես մի մասով մենք պայմանները չենք ապահովել, մի մասով մարդիկ ապրել են ինչպես ապրել են, և ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին, ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան: Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված, ինչպես մեկ ամիս առաջ էր, երբ մարզպետարանը սկսեց այս ծրագիրը»,- ասել է Դավիթ Լոքյանը:

Ինչպես հայտնում է նախարարությունը` «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևող նախարարը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ 2016 թվականի ծրագրով ընդունվել է կոշտ կենցաղային թափոնների 2016-35թթ. ռազմավարությունը, որը ֆիքսում է, թե ինչ կարգով պետք է Հայաստանում աղբահանությունը իրականացվի, ինչպիսի աղբավայրեր պետք է լինեն:

«Այս տարվա կառավարության ծրագրում ներառված են Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների ռազմավարությունը: Մենք  համակարգային մոտեցման կողմնակից ենք, ստեղծել օրենսդրություն, ստեղծել ռազմավարական փաստաթուղթ և գնալ այնպիսի ուղիով, որի արդյունքը բոլորի համար տեսանելի կլինի և մնայուն: Պրոցեսը սկսված էր, պարզապես այս ժամանակահատվածում լայն թափ է ստացել, և արդյունք անպայման ունենալու ենք»,- ասել է Լոքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter