HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարը հանդիպումներ է ունեցել Մեքսիկայում

Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել Հայաստանի և Իտալիայի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը, համատեղ աշխատանքներ իրականացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմում, ինչպես նաև՝ սկսել երկու երկրների ազգային կարմիր խաչի ընկերությունների միջև համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները:

Աշխատանքային այցի վերջին օրը Դ. Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև՝ նահանգային համագործակցության շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

Նախանշվել են ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) և Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հետ համապատասխան ծառայությունների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունները:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հարավային Կովկասում USAID-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Գլոբալ պլատֆորմի ավարտին հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև նախարարական կլոր սեղան աշխատանքային նիստին, որի ընթացքում նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter