HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համապետական շաբաթօրյակի ընթացքում 637 աղբանոց է փակվել

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն` այսօր կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում Հայաստանի մարզերում փակվել են 637 աղբանոցներ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Գրանցված 2030 աղբանոցներից այս պահի դրությամբ փակված են ավելի քան 1300-ը: Նախարարությունը ներկայացնում է այսօր փակված աղբանոցների թիվը՝ ըստ մարզերի.

Կոտայք - 67 ,   

Սյունիք - 31,

Արագածոտն - 25,

Շիրակ - 60,

Վայոց ձոր - 74,

Արարատ - 8,

Արմավիր - 46,

Լոռի - 244,

Տավուշ - 48,

Գեղարքունիք - 34:

Նախարարությունը տեղեկացնում է, որ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է ավելի քան 146.000 քաղաքացի (2832 կոլեկտիվ, 3704 տեղամաս) և 1621 միավոր տեխնիկա:

Երևանի քաղաքապետարանը հավելում է, որ մայրաքաղաքում հավաքվել է 412 տոննա աղբ, այդ թվում՝ ավտոմեքենաների լքված թափքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter