HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետին

Մայիսի 27-ին ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին:  Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ռազմական ոստիկանության համակարգում երկարատև ու արդյունավետ ծառայության համար շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին, ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության և զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter