HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնուն սպանելուց առաջ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել. քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունը սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան:  Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում,  իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ  ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն, և արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները՝ քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Մեկնաբանություններ (1)

kirovakanci
Ճաճոյի տղեքի հանցագործությունները վաղուց են հայտնի Լոռիում, իսկ իրավական սիստեմը նրանց դեմ չի աշխատել: Եւ արյունահեղություները շարունակվեցին այնքան ժամանակ, մինչեւ որ իրենք էլ պակասեցին: Սա պարզ ասում է մի բան - իրենք տեր ու հովանավոր են ունեցել: Իսկ նրանք բացառություն չէին: Նման մարդիկ, շայկաներով ու հովանավորներով, դեռ շատ կան ,,ծառայության,, մեջ: Իրենց ապահով զգալով, նրանք ուրիշների կյանքեր են թունավորում, իսկ ոստիկանությունը ,,չի տեսնում,,: Նրանց ժամանակն էլ կգա, իհարկե: Սակայն ինչու անպայման հայկական ձեւով? - սա է այսօրվա կարեւոր հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter