HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ալաշկերտը» երկրորդ անգամ անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում 3-1 հաշվով հաղթելով Գյումրու «Շիրակին»՝ Երեւանի «Ալաշկերտը» երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Աբրահամ Խաշմանյանի սաները կարողացան կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը՝ պահպանելով լավագույնի տիտղոսը:

Անկախ վերջին տուրի արդյունքներից՝ թիմերը կպահպանեն իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում, որն ունի հետեւյալ տեսքը.

1.«Ալաշկերտ» (Երեւան)
2.«Գանձասար-Կապան» (Կապան)
3.«Շիրակ» (Գյումրի)
4.«Փյունիկ» (Երեւան)
5.«Բանանց» (Երեւան)
6.«Արարատ» (Երեւան)

Մեծ հաջողության հասավ նաեւ «Գանձասար-Կապանը», որն իր ձեւավորման առաջին իսկ տարում կարողացավ նվաճել արծաթե մեդալը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվում է 1992 թվականից: Ներկայացնենք չեմպիոնի կոչումը նվաճած թիմերին: Նշենք, որ 1992-ին ՀՖՖ-ն որոշել է չեմպիոնի կոչումը շնորհել թե´ Երեւանի «ՀՄԸՄ»-ին, թե´ Գյումրու «Շիրակին»:

1992- ՀՄԸՄ (Երեւան), Շիրակ (Գյումրի)
1993- Արարատ (Երեւան)
1994- Շիրակ 
1995/96- Փյունիկ (Երեւան, նախկին ՀՄԸՄ)
1996/97- Փյունիկ 
1997- Երեւան (Երեւան)
1998- Ցեմենտ (Արարատ)
1999- Շիրակ 
2000- Արաքս (Արարատ, նախկին Ցեմենտ)
2001- Փյունիկ
2002- Փյունիկ
2003- Փյունիկ
2004- Փյունիկ
2005- Փյունիկ
2006- Փյունիկ
2007- Փյունիկ
2008- Փյունիկ
2009- Փյունիկ
2010- Փյունիկ
2011- Ուլիս (Երեւան)
2012/13- Շիրակ
2013/14- Բանանց (Երեւան)
2014/15- Փյունիկ
2015/16- Ալաշկերտ (Երեւան)
2016/17- Ալաշկերտ 

Երեւանի «Փյունիկը» 14 անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը, «Շիրակն» ունի 4 տիտղոս, այլեւս գոյություն չունեցող «Արաքսն» ու «Աշակերտը»՝ 2-ական, «Արարատը», «Երեւանը» (չի գործում), «Ուլիսը» (չի գործում), «Բանանցը»՝ 1-ական: 

Այսպիսով՝ «Ալաշկերտն» իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ գավաթակիր ու բրոնզե մեդալակիր «Շիրակը», արծաթե մեդալակիր «Գանձասար-Կապանն» ու չորրորդ տեղը զբաղեցրած «Փյունիկը»՝ Եվրոպայի լիգայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter