HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ի՞նչ արժեն բնակարանները Երևանում ու մարզերում. կադաստրային տվյալներ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարբերաբար տվյալներ է հրապարակում Երևանի և մարզերի տների ու բնակարանների գների վերաբերյալ։ Դեռևս մեկ տարի առաջ այդ տվյալները դիտարկելիս ստացվում էր, որ գնային փոփոխությունները չնչին են, մինչդեռ զուգահեռաբար տնտեսական բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենում։

Կադաստրի վերջին հրապարակումներում «տեղաշարժեր» են նկատվում՝ գնային որոշակի փոփոխություններ։ Այսպիսով, ի՞նչ արժեն տներն ու բնակարանները հանրապետությունում՝ ըստ Կադաստրի։

Բնակարանները

«Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները` 1 քմ մակերեսի հաշվարկով, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.8%-ով»,- եզրակացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն։

Ըստ տվյալների՝ Երևանում ամենաթանկ բնակարանները Կենտրոն վարչական շրջանում են և Արաբկիրում։ Իսկ ամենաէժանը՝ Նուբարաշենում։ Ընդ որում՝ Կենտրոնում բնակարանների գներն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, փոքր-ինչ աճել են։

Ոչ զգալի չափով նվազել են բնակարանների գները մարզերում։ 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները` 1 քմ մակերեսի հաշվարկով, 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.6%-ով:

Ամենաթանկ բնակարանները Կոտայքի և Արմավիրի մարզում են` Ծաղկաձորում, Աբովյանում ու Վաղարշապատում։ Ամենաէժանը՝ Սյունիքի Դաստակերտ քաղաքում։

Անհատական տները

Մայրաքաղաքում, ըստ Կադաստրի, այս տարվա առաջին եռամսյակում անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը), 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.5%-ով: Կրկին ամենաթանկ տները Կենտրոնում են, ամենաէժանը՝ Նուբարաշենում։

Այս տարվա առաջին եռամսյակում Երևանի վարչական շրջաններում շինության 250 քմ և տնամերձի 400 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները' շինության 1 մ մակերեսի հաշվարկով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

Իսկ մարզային քաղաքներում անհատական բնակելի տների շինության 1 մ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել են 0.2%-ով:

Ամենից թանկ անհատական տները դարձյալ նույն քաղաքներում են` Աբովյան, Ծաղկաձոր և Վաղարշապատ, ինչպես նաև՝ Ջերմուկում։

Հիշեցնենք, որ անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին եռամսյակում գործարքների քանակի նվազում է գրանցվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter