HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր հրաժարական տվեց

«Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իրենց դիմումների համաձայն։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ 

Թե ովքե՞ր են փոխարինելու այս երեք պատգամավորներին, դեռևս հայտնի չէ։ Ինչպես պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանը՝ ԿԸՀ-ն ԱԺ-ից ստացել է պատգամավորների հրաժարականի դիմումների արձանագրությունը, մոտ օրերս նիստ է գումարելու պատգամավորական մանդատների բաշխման համար։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին` Աժ նիստի ժամանակ, նախագահ Արա Բաբլոյանը հայտնել էր, որ պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը (կարամելի Հարութ), Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը («Մաքս Կոնցեռն»-ի տնօրեն) հրաժարականի դիմում են ներկայացրել։ 

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածի՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցվում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն էլ ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter