HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Գետնից բարձր» ընթերցանություն

Գուգան ընկերոջ հետ Բաթումիում ժամանցի հետաքրքիր տարբերակ է գտել: Նրանք Թբիլիսիից են, Բաթումիում նույնիսկ վարձած տուն ունեն, բայց նախընտրում են ծառի վրա` իրենց կապած ցանցաճոճի վրա քնել: Ցերեկներն էլ են այդտեղ մագլցում:«Երբեմն անցորդները, ովքեր ներքևից մեզ տեսնում ու լուսանկարում են, մեզ գումար են տալիս, նրանք փողը դնում են թելից կապած տարայի մեջ, մենք էլ քաշում ենք վերև»,- ասում է Գուգան:

Նա, բացի ծառերի վրա քնելուց, նաև իր ընկերների ռոք խմբում հարվածային գործիքներ է նվագում:

Տղաների զբաղմունքը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ օրենքով արգելված կլինի, բայց ոստիկանության հետ խնդիրներ դեռ չեն ունեցել: «Նրանք մեզ պարզապես չեն նկատում»,- ասում է Գուգան:

«Այ նա, վերևի ցանցաճոճի վրա էլ է քնում, ես դեռ վախենում եմ, նա չի վախենում՝ խելագար է»,- ասում է Գուգան:

«Այստեղից ուրիշ տեսարան է բացվում փողոցի ու մարդկանց վրա, հետո հանգիստ է, ոչ ոք չի խանգարում, երբեմն գիրք եմ ընթերցում, հիմա Սթիվեն Քինգի սարսափ պատմություններն են ձեռքիս տակ»,- ասում է Գուգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter