HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՆ հուշամեդալ` Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչներին

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այցելել է Հայաստանում ֆրանսիական համալսարան: Լևոն Մկրտչյանը համալսարանի կայացման և կրթական ոլորտում ունեցած մեծ ներդրման համար նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրել է համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսին, վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանին և ՀՖՀՀ-ում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան Ժան-Բատիստ Կարտիեին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ողջունելով պարգևատրվածներին և համալսարանի ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը կրթական գործի կազմակերպման և ֆրանսիական բուհական փորձի տեղայնացման համար՝ ընդգծելով, որ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում Ֆրանսիական համալսարանի փորձն օգտակար և կարևոր է:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նաև ֆրանկոֆոնիայի կենտրոնի դեր է կատարում և հանդես է գալիս, որպես ֆրանսիական մշակույթի, արժեքների և լեզվի տարածող. «Հայ ժողովուրդն իր փորձությունների երկարատև ճանապարհին առանձնացրել է հատուկենտ քաղաքակրթություններ, որոնք հարազատ են մեզ, քանի որ դրանց հիմքում կան ընդհանուր արժեքներ: Ֆրանսիական քաղաքակարթությունը մեզ համար թանկ ու բարձր արժեք է և այդ իմաստով Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կարևոր է ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքակրթական իմաստով»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:

Կարևորելով նախարարության բարձր գնահատականը Ֆրանսիական համալսարանի թիմի կատարած աշխատանքին՝  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ այս տարի լրանում է Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը. « Այս տարիների ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ֆրանս-հայկական հարաբերություններում ամենահաջողված և վառ արտահայտված իրադարձությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն է»,- նշել է դեսպանը և հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանի երիտասարդների կրթությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter