HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Այկիդո. ճանապարհ դեպի ներդաշնակություն

Հայաստանում այկիդոյով մշտական զբաղվում է մի քանի հարյուր մարզիկ: Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիան (ՀԱԱՖ) մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (նստավայրը՝ Տոկիո) անդամ է:

ՀԱԱՖ-ն ունի մոտ երկու հարյուր սան: Նրանց մի մասը այկիդոյով տարվել են հասուն տարիքում: Ամեն մեկին ինչ-որ մի գաղափար բերել է դեպի արեւելյան այս մարտարվեստ:

Այկիդոն այն բացառիկ մարզաձեւերից է, որի հիմքում խաղաղության, ագրեսիան չեզոքացնելու փիլիսոփայությունն է: Ճապոնական այս մարտարվեստը համարվում է ամենափիլիսոփայականը:

Այն հիմնադրել է ճապոնացի վարպետ Մորիհեյ Ուեսիբան, 20-րդ դարի առաջին կեսում։ Հիմքը ճապոնական սամուրայների մշակույթն է: Առավել հաճախ «այկիդո» բառը թարգմանվում է որպես «կենսական էներգիային միաձուլվելու ուղի» կամ «հոգու ներդաշնակման ուղի»:

Մորիհեյ Ուեսիբայի նպատակն է եղել ստեղծել այնպիսի մարտարվեստ, որը թույլ կտա վնասվածքներից պաշտպանել ոչ միայն ինքնիրեն, այլև հարձակվողին:

Տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Արթուր
տեսախցիկից կոմպլեքսավորված :) մոռացա նշեմ որ Այկիդոն նաեւ առողջության պահպանման լավագույն միջոցն է: պարբերաբար պարապունքնրը բարձրացնում են օրգանիզմի իմունիտետը եւ տարաբնույթ հիվանդությունների մասին մոռանում ես, եվ միշտ գտնվում են ֆիզիկապես լավ մարզավիճակում: եթե սրտով ու մտքով մարզվես ապա կմնաս ընդմիշտ երիտասարդ: Եվ իմ ամենասիրած Այկիդոի բնորոշում - ուղերձը «Եղեք միշտ երիտասարդ ու բնության օրենքների հետ ներդաշնակ»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter