Շաբաթ, 22 սեպտեմբերի

Արգիշտի Կիվիրյանն ազատ արձակվեց



Արգիշտի Կիվիրյանն ազատ արձակվեց Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Նրա նկատմամբ անձնական խուզարկություն են իրականացրել, արձանագրություն կազմել, առաջարկել, որ բացատրություն տա, սակայն վերջինս հրաժարվել է: Այս մասին «Հետք»-ին ասաց Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վերջինս նշեց, որ խուզարկության արձանագրության մեջ Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը որոշակի դիտողություններ է արձանագրել:

«Անգամ այդ գործողությունն օրենքով սահմանված կարգով չկարողացան անել. մի դրվագն ասեմ, խուզարկությանը մասնակցում էին բազմաթիվ անձինք, այդ թվում՝ Կիվիրյանի երեք փաստաբանները, բայց խուզարկության արձանագարության մեջ այդ մասին ոչինչ չկա, էլ չեմ ասում`բազմաթիվ ոստիկանների ներկայության մասին»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայից բերման էր ենթարկվել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանները նրան ասել են, թե բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ