HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները

Երեկ` մայիսի 31-ին, տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն​​ը տեղեկացնում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը:

Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter