HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը նահանջել է 68-րդ տեղ

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային ցուցակը, որում Հայաստանի ընտրանին 68-րդ տեղում է, ինչը մեկ տեղով նահանջ է նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ: Մեր հավաքականն ունի 527 վարկանիշային միավոր, նույնքան, որքան նախորդ անգամ: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում թիմը ոչ մի հանդիպում չի անցկացրել:  

Համաշխարհային ցուցակի առաջին 10-յակում փոփոխություն չկա. առաջատարը շարունակում է մնալ Բրազիլիան, որին հաջորդում են Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան: 

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը (+1) կիսում է 10-րդ տեղը Իսպանիայի հետ, Ռումինիան 46-րդն է (+1), Դանիան՝ 51-րդը (0), Մոնտենեգրոն 52-րդն է 10 տեղով առաջադիմելուց հետո, իսկ Ղազախստանը (+4) կիսում է 100-րդ հորիզոնականը Նիկարագուայի եւ Հնդկաստանի հետ:

Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր տեղում Ուկրաինան է (37), որին հաջորդում են Ուզբեկստանը (62) եւ Ռուսաստանը (63), մյուսները զիջում են մեր հավաքականին:

Հայաստանի հարեւաններից Թուրքիան այս պահին աշխարհում 25-րդն է, Իրանը՝ 30-րդը, Ադրբեջանը 11 տեղով բարձրացել է մինչեւ 76-րդ հորիզոնական, իսկ Վրաստանը շարունակում է մնալ 122-րդը:

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու Սենթ Քիթս եւ Նեւիս երկրի ազգային թիմի հետ, որը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 9 տեղ եւ հիմա 89-րդն է: Հունիսի 10-ին Արթուր Պետրոսյանի սաները նաեւ արտագնա պաշտոնական հանդիպում ունեն Մոնտենեգրոյի հետ:

Հաջորդ վարկանիշային աղյուսակում, որը կհրապարակվի հուլիսի 6-ին, կարտահայտվեն նաեւ այս խաղերի արդյունքները:     

Լուս.՝ ffa.am-ի     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter