HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հետք»-ի hրապարակումից հետո մաքրվել է Ձորաղբյուրի աղբակույտը

«Հետք»-ը այսօր նամակ է ստացել  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, որով հայտնել են, որ մայիսի 27-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակի ժամանակ մաքրվել է նաև Ձորաղբյուրի աղբակույտը, որին անդրադարձել էինք մեր հրապարակման մեջ։ Որպես հավաստում` նախարարությունը ուղարկել է  լուսանկարներ։

Նախարարությունն աղբակույտը մաքրելու հետ մեկտեղ, ոչ նախատեսված վայրում աղբը թափելու անօրինական գործունեությունը կանխելու և հսկողություն սահմանելու համար գրություն է ուղարկել ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն։

«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ողջունում է «Հետք»-ի նախաձեռնողականությունն ու հետևողականությունը` բնակավայրերը աղբավայրերից ձերբազատելու շնորհակալ գործում»,-ասված է նախարարության նամակում։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հրապարակել էինք, որ Ձորաղբյուր համայնքում, գյուղի ամառանոցային տարածք գնալու ճանապարհին՝ մի փողոցի ողջ երկայնքով կենցաղային աղբ էր թափված։ Համայնքի բնակիչ Տիգրան Ալավերդյանն էլ ասել էր, որ իր սեփական տան տարածքն աղբանոցի է վերածվել, և համայնքապետարանի կողմից տարիներ շարունակ քայլեր չեն ձեռնարկվում տարածքը կարգի բերելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter