HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Պատմություններ երեխաների մասին

1989 թվակին ՄԱԿ-ն ընդունել է «Երեխաների իրավունքների կոնվենցիան», մինչ այդ՝ 1959 թվականի մայիսի 20-ին, ընդունվել էր «Երեխաների իրավունքների հռչակագիրը» : ՄԱԿ-ն իր գլխավոր փաստաթղթում մայիսի 20-ը նշում է որպես երեխաների պաշտպանության օր և առաջարկում բոլոր երկրներին նշել երեխաների պաշպանության օրը ցանկացած օրացույցային ամսաթվով:

Հայաստանում այդ օրը հունիսի 1-ն է:

Այս հրապարակման մեջ հավաքել ենք վերջին մեկ տարում Հայաստանի տարբեր բնակավայրերում արված որոշ ֆոտո-վիդեո պատմություններ, որոնց հիմքում երեխաներ են, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ստիպված են ապրել ոչ բարենպաստ սոցիալական պայմաններում, սովորել ոչ բարեկարգ դպրոցներում, ինչու չէ՝ նաև պայքարել իրենց իրավունքների համար:

Մուժիկյանների ընտանիքում ամեն մեկն իր երազանքն ունի։ Ամենափոքրը՝ 6 տարեկան Արշակը, նոր հեծանիվ է ուզում ունենալ, հինը կոտրված է, ծնողները ցանկանում են ավարտել տան վերանորոգումը։

Վարդենիս գյուղի նոր դպրոցը տարիներ շարունակ չէր վերանորոգվում: Դասերն անց էին կացվում հին, վթարային շենքում: Անցած տարի դպրոցականները դասադուլ արեցին՝ կրթության իրենց իրավունքի համար: Այժմ վարդենիսցի երեխաները դասի են գնում նորակառույց դպրոցում:

Այս մանչուկը եզդիաբնակ Թլիկ գյուղից է, որտեղ տասնամյակներ շարունակ ջուր չկա:

Նարինեն սպասում է, որ քույրերն ու եղբայրները դպրոցից գան, որպեսզի նրանց կոշիկները հագնի:
Բոզոյանների ընտանիքում 8 երեխա կա, նրանք ապրում են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում:

Այս տղայի ընտանիքը ու ևս 75 ընտանիք ապրում են 1958-ին կառուցված հանրակացարանի վթարային շենքում՝ սպասելով կամ վերաբնակեցմանը, կամ շենքի փլուզվելուն:

Սուսաննան իր 6 քույր-եղբայրների ու ծնողների հետ ապրում է Արարատի մարզի Սուրենավան գյուղում:

Փուլային տարբերակով վերանորոգվող դպրոցները մշտապես կարիք են ունենում կրկին վերանորոգվելու, քանի որ մաս-մաս են վերանորոգվում: Ուջանի դպրոցը վերանորոգվել է 6 տարվա ընթացքում՝ 2009-2015 թթ., այժմ, սակայն, դրա կարիքը կրկին կա:

Ալիսայի ընտանիքն ապրում է սահմանամերձ Ն. Կարմիրաղբյուր գյուղում: Նրանց տունը փլուզման վտանգի տակ է, ծնողների միջոցները չեն բավականացնում նոր տան կառուցումն ավարտին հասցնելու համար:

Էլեոնորան, Միլենան, Վաչեն ու Վահանը մոր հետ ապրում են Վանաձորի տնակային թաղամասում:

Վաչիկը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է: Առողջական խնդիրներ ունի՝ վնասված է ուղեղի թաղանթը: Ծնողներն անգամ մի քանի րոպեով չեն կարող Վաչիկին միայնակ թողնել:

Լիայի միակ երազանքն այն է, որ հոր տեսողությունը վերականգնվի: Խաչատրյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:

Գումարի սղության պատճառով Արմինեն 1-ին դասարան չի գնացել: Սարիբեկյանների 7-հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորի տնակային թաղամասում:

Ավետյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Լոռու մարզի Շնող գյուղում:

Մարիաննայի ընտանիքի միջոցները չեն բավականացրել նրա համար դպրոցական հագուստ ու գրենական պիտույք ձեռք բերել: Մտածում էին այս տարի դպրոց չուղարկել:

Մանկական ուղեղային կաթվածով երեխան ապրում է սոցիալական ծանր պայմաններով ընտանիքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter