HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Աթաբեկյան․ Ինքնասպանության ձեռնարկ սկսնակների համար

 

Լուսանում է արդեն։
Արեւելքը հասել է նռա՛ն պես, սրտսի՛ս պես հասել է։
Այս ամենը, կարծեմ,
Հայացքով մի անգամ ինձ արդեն բարեգույժ արտասել է
Անծանոթ այն հոգին
տարաբախտ դրախտի դռնապան, որ կռնատ էր ու համր,
Ու ժպտում էր՝ քիմքին
Վերամբարձ ու անդարձ դառնալի իմ բախտի դառնահամը։ 

Լուսնանում է արդեն։
Ինչ անփույթ է պայթում նռնահաս արևելքը։
Լուսատու իմ առջև
խնամքով իր դռներն է փակում տիրալույծ տիեզերքը,
ու սաթե համրիչով
իմ վերջին գարնան հետ հաշիվներն է մաքրում երկնքի քներակը հերկած,
լուսնատեղը ճեղքած լուսաթեւ այս ամիսը,
ու միջից ու միջով
երկնաղբեր է ոթում բախտավոր իմ բախտի մեղսապատ պտղամիսը։ 

Այստեղ սերն է եղել։
Այս տեղով աստղերամ սավառնել ու սահել են հուսեղ իմ դեւերը,
Անկշիռ, անբևեռ
ու անձեւ՝ ինձ այստեղ եղյամել, ինձ այստեղ արձրեւել են,
ինձ այստեղ ավարտել,
անաղարտ ինձ այստեղ աղոթել,
ավետել են՝ թեւել, հավետել են իմ թիվը։
Լուսանում է արդեն,
Ու ջանում է գայթել բախտախաղ իմ բախտի քառանիշ թափանիվը։

Կատարյալ այս վայրում
Կոտրվել է հիմա հայելին, ու նրա ձանձրույթում հիմա թանձր
մարդիկներ են քայլում
բեկելով ապակուն մենքության անթաքույց անդրադարձը,
Մեր ավաղ փոխարեն
աղախին հիմա նե, անհաղորդ հիմա նա են
խաղարկում կուրորեն
դուացմունքն իմ հատու ու քո մի՛թե, արդյո՛ք իմանալը։

 

Հ.Գ.
Լուսացավ։ Ուշացար։
ուծացման տարածքում դարձյալ կյանք է.
ուլիսներ ուժասպառ,
լիլիթներ անթերի, ուրիշներ ուշահաս, ցմրուր ուրացման արձագանքը…
աստղազերծ այստեղում,
ուր մարոն սարոյին վերջապես անվարան հավանել է,
կայեններ են տեղում,
ու կուպրի կաթսայում, ախ, խնձոր են ցայում անվեհեր շիվարած եվաները։

31 մայիս 2017

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter