HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սեւանա լճում ձկնորսներ են կորել. նրանցից մեկի դին քիչ առաջ հայտնաբերել են

Երեկ երեկոյան Գեղարքունիքի  մարզի Ծովագյուղի երկու բնակիչներ խեցգետին որսալու համար դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 22։57-ին ահազանգ են ստացել և սկսել  որոնողական աշխատանքներ իրականացնել։

Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել են։

«Հետք»-ի հետ զրույցում Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանն ասաց, որ փրկարարները քիչ առաջ հայտնաբերել են ձկնորսներից մեկի դին` Կոլյա Սիմոնյանի, մյուսին` Սուրիկ Ասմարյանին, դեռևս որոնում են։ Նրա խոսքով` Սուրիկ Ասմարյանը ևս մահացած է։ Ձկնորսները եղել են հարազատներ` փեսա և աներձագ, մոտ 60 տարեկան։ Ժամը 16։00-ի սահմաններում դուրս են եկել խեցգետին որսալու, այդ պահին եղանակը քամոտ է եղել, համայնքապետը ենթադրում է՝ դա է եղել պատճառը, որ լճում կորել են, քանի որ որսը ափից հեռու չեն արել. «Ընտանքիի անդամները սպասել են, տեսել են, որ տուն չեն գնացել, երեկոյան ահազանգել են»,-ասաց համայնքի ղեկավարը։ 

Մահացած ձկնորսները ձմռան ամիսներից հետո մի քանի օր առաջ էին սկսել խեցգետին որսալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter