Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ժակ Պասիի․ «Սենտ-Քիթս եւ Նեւիսի բնակչությունը ձեր մարզադաշտի տարողունակությունից 3 անգամ ավելի է»



Այս պահին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարզումներ է անցկացնում Սենտ-Քիթս եւ Նեւիսի հավաքականը։

Գաճաճ պետության ազգային ընտրանին վաղը կխաղա Հայաստանի հավաքականի հետ։

Մարզադաշտի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին պատասխանեց Սենտ-Քիթս եւ Նեւիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասիին։

Նա ասաց, որ եթե վաղն իրենք հաղթեն, ապա Հայաստանի հավաքականը կպարտվի մի երկրի թիմի, որի բնակչությունը ընդամենը երեք անգամ ավելի է «Հանրապետական» մարզադաշտի տարողունակությունից՝ մոտ 45 հազար։

«Եթե մենք հաղթենք, դա մեծ անակնկալ կլինի։ Ես գիտեմ, որ մենք հանդիպելու ենք մեզնից ուժեղ հավաքականի հետ։ Արթուր Պետրոսյանի գալուց հետո Հայաստանի հավաքականը փոխվել է, տակտիկապես շատ լավ է պատրաստված։

Ես գիտեմ Հենրիխ Մխիթարյանին, նրա որակներն ու ընթացիկ մրցաշրջանում ցույց տված արդյունքները։ Բայց մենք դաշտ ենք դուրս գալու դիմակայելու ոչ թե մեկ ֆուտբոլիստի, այլ՝ մի ողջ հավաքականի»,-ասաց հյուրերի մարզիչը։

Նա նշեց, որ դիտել է մեր ընտրանու մասնակցությամբ բոլոր հանդիպումները։

Սենտ-Քիթս եւ Նեւիսի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգային աղյուսակում 89-րդն է, Հայաստանի ազգային հավաքականը՝ 68-րդը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ