HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շինարարության ծավալը կրկին նվազել է

Շինարարությունը շարունակում է անկում ապրել՝ ծավալային նվազումներ գրանցելով։

Տարվա առաջին 4 ամիսներին՝ հունվար-ապրիլին, շինարարությունը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, նվազել է 13.4 %-ով։ 

Բացի համայնքների, մարդասիրական օգնության միջոցներով և Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված գումարներով կատարված շինաշխատանքներից, մնացած ֆինանսավորողները նվազեցրել են շինարարության համար հատկացված միջոցները։ 

Եթե համեմատենք նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսներին շինարարության համար հատկացված միջոցներն այս տարվա նույն շրջանի հետ,  ապա կտեսնենք, որ նվազել է:  

2017թ-ի հունվար-ապրիլ ամիսներին կատարված շինարարության ընդհանուր ծավալում շարունակում է ամենամեծ տեղը զբաղեցնել բնակչության միջոցներով կատարված շինարարությունը, այն ընդհանուրի ավելի քան 24 %-ն է կազմում: Հաջորդում է միջազգային վարկերով կատարված շինարարությունը: Այս երկու աղբյուրներն էլ, համեմատած նախորդ  տարվա նույն շրջանի հետ,  զգալի նվազեցրել են շինարարության համար հատկացված գումարները։ 

Հանրապետությունում չորս ֆինանսական աղբյուր կա, որոնցով կատարվել է 1 միլիարդ դրամը գերազանցող շինարարություն. դրանք են՝ բնակչության միջոցները, միջազգային վարկերը, պետական բյուջեն և օտարերկրյա ներդրումները։ Թե այս աղբյուրներով որքա՞ն շինարարություն է կատարվել 2017թ-ի հունվար-ապրիլին, կարող եք տեղեկանալ գծապատկերից:

Տարվա առաջին չորս ամիսներին  կատարված շինարարության 35 %-ը կապված է եղել անշարժ գույքին առչնվող գործունեության հետ: Ինչպես պարզաբանեցին ազգային վիճակագրական ծառայությունից, այն` բնակելի շենք, շինությունների շինարարությունն է: Հաջորդել է տրասնպորտի հետ կապված շինարարությունը (կամ ճանապարհային շինարարությունը), որը կազմել է ընդհանուրի 13 %-ը։ 

Հանրապետությունում, դեռևս ամենաքիչ ծավալով, շարունակվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հետ կապված շինարարությունը։  

Հիշեցնենք, որ հանրապետությունում 2017թ-ի հունվար-մարտին կատարվել էր ավելի քան 35 միլիարդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ այն նվազել էր շուրջ 14 %-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter