HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ,  բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով, քաղաքապետ Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ  կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը: Նշվել է, որ արդեն առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter