HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Խանդոյանի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան

Ամալյա Մարգարյան

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Խանդոյանին կալանքից ազատելու վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբանը: Պաշտպանը հայտնեց, որ այսօրվա դատական նիստը չի կայացել, քանի որ նշանակվել է առավոտյան 10.30-ին, իր պաշտպանյալի ներկայությունը դատական նիստի ընթացքում չի ապահովվել, ուստի նիստը հետաձգվել է: Արա Ղարագյոզյանը նշեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան, քանի որ Արարատ Խանդոյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշումը կայացվել է առանց Խանդոյանի ներկայության: «Ընդ որում, մենք խափանման որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ գրավոր որոշում չունենք, դատավորը միայն բանավոր է ներկայացրել, որով խախտվում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը հայտնեց նաև, որ հայաստանյան ատյաններում բողոքը մերժվելու դեպքում կդիմեն Եվրոպական դատարան:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հունիսի 13-ին:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter