HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարարի հետ

Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ երկրներում  ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խմբի ձևավորման շուրջ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև  տոհմային անասնաբուծության և սերմնաբուծության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերին:

«Մեզ հետաքրքրում է Բելառուսի հետ համագործակցությունը հատկապես տոհմային անասնաբուծության ոլորտում: Բելառուսական կողմի հետաքրքրության պարագայում Հայաստանում հնարավոր է ստեղծել համատեղ տոհմային սելեկցիոն կենտրոններ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր:

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը նշել է, որ Իգնատի Առաքելյանի  կողմից բարձրացված հարցերը կարևոր են և անհրաժեշտ է դրանք քննարկել: Նա ընդգծել է, որ երկու գերատեսչությունների դիրքորոշումներն անհրաժեշտ է միավորել, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության արդյունքների վրա:

Հանդիպման ժամանակ որոշվել է,  որ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերով կզբաղվի համապատասխան աշխատանքային խումբը:

 

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter