HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ClimateLaunchpad 2017. ստարտափ բիզնես գաղափարների մրցույթ մաքուր տեխնոլոգիաների ոլորտում

Հունիսի 8-ին մեկնարկում է «ClimateLaunchpad Հայաստան 2017» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը: Երկրորդ տարին անընդմեջ մրցույթն իրականացվում է Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը:

Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 14 թիմերը, որոնք իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի և սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

Ճամբարից հետո՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը կմասնակցեն 6-անգամյա արագացված խորհրդատվական դասընթացների ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Ընտրված 3 լավագույն թիմերը արդեն Կիպրոսի Լիմասոլ քաղաքում հոկտեմբերի 17-18-ին կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 և €2,500 մրցանակներ:

Ամսաթիվ. 8 hունիսի, 10:00-18:30 (ընդմիջում՝ 12:45-13:45)

                    9 հունիսի, 09:00-17:15 (ընդմիջում՝ 12:30-13:30)

Վայր. Վազգեն Սարգսյանի 26/1, 9-րդ հարկ, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» դահլիճ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter