HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Իրանի պառլամենտում և Խոմեյնիի դամբարանում կրակոցներ են եղել. կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)

Թեհրանի մեջլիսում 4 անհայտ տղամարդ կրակ են բացել: Այս մասին տեղեկացնում է ISNA իրանական լրատվական գործակալությունը: Նշվում է 8 վիրավորների մասին, որոնցից մեկը անվտանգության աշխատակից է: 

Նախնական տվյալներով՝ անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է:

Իրանական Tasnim լրատվական գործակալության տեղեկություններով՝  հարձակվողները նաև պատանդ են վերցրել: Որոշ տեղեկություններով՝ հարձակվողներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսի վրա կա մահապարտի գոտի:

Պառլամենտի շենքի դիմաց / Hindustan Times

Խորհրդարանի անդամ Էլիաս Հասրաթին INSA-ին պատմել է, որ հարձակվողները եկել են մեջլիս 10:30 տեղական ժամանակով՝  նիստից մեկ ժամ առաջ: Նրանք զինված էին ատրճանակներով և երկու ԱԿ-47-ով: 

Tasnim, Reuters и AFP-ից հայտնում են նաև Թեհրանից հարավ գտնվող իսլամական պետության հիմնադիր Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում սկսված հրաձգության մասին: Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և 5 վիրավոր: 

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հարձակվողները եղել են 3-ը, մեկն իրեն պայթեցրել է, մյուս երկուսին հաջողվել է ձերբակալել: 

     Հոմեյնի դամբարանում իրեն պայթեցրած մահապարտը / Mehr լրատվական գործակալություն

Բացի այդ` անվտանգության ծառայությունը վնասազերծել է մեկ պայթուցիկ սարք, որը հայտնաբերվել է հենց դամբարանի կողքին:

Վերջին տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել գործողությունների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրանական FARS գործակալությանը:

Մի քանի ժամ առաջ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակիցները դուրս են բերվել շենքից։ 

ISNA լրատվական գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է: 

Երկու ահաբեկչությունների հետևանքով` 13:09 դրությամբ` վիրավորվել էր 35 մարդ:

IRNA պետական գործակալության տվյալներով՝ խորհրդարան ներխուժած ահաբեկիչները կնոջ հագուստով էին:

3:53 դրությամբ, ըստ MEHR գործակալության թվիթերյան էջի տեղեկությունների, կա 39 վիրավոր և 12 զոհ:

գլխավոր լուսանկարը՝ Vahid Salemi / AP

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Հարգելի՛ լրագրող, իսլամական հեղափոխության առաջնորդի ազգանունը Խոմեյնի է, ոչ թե Հոմեյնի: Երևի ռուսական աղբյուրից եք օգտվել և ենթադրել եք, որ ռուսները հ-ն խ-ի են փոխել, բայց ճիշտ կլինի անունները ստուգել մայր լեզվի հետ համեմատությամբ: Ընդ որում՝ Դուք գործածում եք Մուսավի Հոմեյնի ձևը, որ նրա ազգանունն է, նրա անունը Ռուհոլլա էր և ընդունված է նրան անվանել Ռուհոլլա Խոմեյնի կամ այաթոլլա Խոմեյնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter