HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակացույցը փոխվեց

ԱԺ նիստի 20 րոպե ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը ևս, առավոտյան գումարած նիստում, եկել է այն համոզման, որ քննարկվող հարցերի համար նախատեսվող ժամանակն իսկապես քիչ է, և քննարկվող 4 հարցերից երեքը, իր դիտարկմամբ, իսկապես հանրային հնչեղություն ունեն։ ՀՀԿ-ն, կառավարության հետ քննարկելուց հետո, որոշել է փոխել քննարկվող հարցերի ժամանակացույցը։

Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցը կքննարկվի 4 ժամում, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրինագծին կտրամադրվի 60 րոպե, պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի վարչատարածքային բաժանման հարցերը կքննարկվեն 3,5-ական ժամերով։

Այս ժամանակացույցը, քվերակության արդյունքում, հաստատեցին նիստին ներկա բոլոր 83 պատգամավորները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter