HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Ստեփանյանը` Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ այսօր աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը: Հիշեցնենք, որ երեկ այդ պաշտոնից ազատվել էր Գայանե Սողոմոնյանը:

Աննա Ստեփանյանի կենսագրությունը

Ծնվել է Երևանում 04.05.1971թ.,
1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեությունը.
1993-1996թթ. - մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,
1996-2008թթ. - Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում
2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ ԵրևանիՍիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,
2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter