HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման ծրագիրն ընթանում է

Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի  բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

ԱՆ կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը։ Ըստ դրա մասնագետները հիվանդներին հեռախոսազանգերով հրավիրում են դեղը տրամադրելու և բուժումն իրականացնելու համար։

Նշենք, որ  հեպատիտ Ց-ն  խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է` թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան է ներմուծվել դրա օրիգինալը։  Առանձին երկրներում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 80-100 հազար ԱՄՆ դոլարի։

Այս ծրագրով բուժման շրջանակում սովալդի դեղը տրամադրվում է անվճար, սակայն անհրաժեշտ հետազոտությունների համար հիվանդը վճարում է։ Բացի այդ, բուժման երկրորդ  դեղը նույնպես ձեռք է բերում հիվանդը, սակայն շուկայականից զգալի ցածր գնով։ Նման համաձայնություն նախարարությունը ձեռք է բերել ներկրողի հետ բանակցությունների արդյունքում։

Անհրաժեշտ է նշել, որ ընդհանուր ցանկում առկա հիվանդների թիվը կրկնակի ավելին է, քան այս պահին բուժման հնարավորություն ունեցողներինը։ Ուստի հորդորում ենք հրավեր ստացած հիվանդներին  ժամանակին ներկայանալ Նորք  ինֆեկցիոն հիվանդանոց։ Չներկայանալու դեպքում տվյալ հիվանդի տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը։ Ծրագիրը կավարտվի հազարերորդ հիվանդի բուժումը նշանակելու պահին։

Միաժամանակ առողջապահության նախարարությունը հույս է հայտնում, որ հետագայում ծրագիրը կարող է դառնալ շարունակական։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter