HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի արդյունաբերության նախարարի հետ

Գյուղատնտեսության նախարար ությունը տեղեկացնում է, որ նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում  հանդիպել է արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության  և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին  վերաբերող հարցեր:

«Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները  քաջածանոթ  են , բացի այդ  այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել  մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում  կուսումնասիրեն շուկան, կծանոթանան գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին :

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել  է, որ բելառուսական կողմը կարող է  տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա  ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան  երկրներին ևս մատակարարելու համար:

Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter