HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը նվազել է

Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալներով՝ 2017թ. հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 568 տոննա ապրանք։ Այդ ապրանքների արժեքը կազմել է ավելի քան 7,3 միլիարդ դրամ կամ 15 միլիոն դոլար։

 Նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած` մարդասիրական օգնության ծավալը նվազել է 0,7 %-ով կամ 110 հազար դոլարով, չնայած ստացված օգնության քաշը մոտ 70 տոննայով ավելի շատ է եղել։

Ստացված օգնությունում  գերակշռել է քիմիայի և դրան առնչվող արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, որը կազմել է  այդ օգնության ավելի քան 60 %-ը։ Իսկ Հայաստան եկած մարդասիրական օգնության ծավալներին և ապրանքներին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով.

Նաև զգալի քանակությամբ որպես մարդասիրական օգնություն եկել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, սակայն այն վեց անգամ զիջել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ծավալներին։

Որտեղից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստանում

 2017-ի առաջին չորս ամիսներին Հայաստան եկած օգնության 23,6 %-ը եղել է Եվրոպական Միության երկրներից, իսկ 76,4 %-ը՝ «այլ երկրներից», որը ներառում է աշխարհի տարբեր մայրցամաքների երկրները։

 Իսկ եթե ստացված օգնությունը վերածենք դոլարային արժեքի, ապա ԵՄ երկրներից Հայաստան է եկել 3,5 միլիոն դոլարի, իսկ «այլ երկրներից»՝ 11,5 միլիոն դոլարի օգնություն։

Եթե առանձնացված անդրադառնանք երկրներից եկած մարդասիրական օգնության ծավալներին, ապա ամենաշատ օգնությունը, որը գերազանցել է միլիոն դոլարը, եկել է Շվեցարիայից, Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, որոնց ծավալները կազմել են՝

Ի դեպ, ԵՄ երկրներից եկած օգնությունը, համեմատած նախորդ տարվա հունվար-ապրիլի, աճել է  80 %-ով, մինչդեռ «այլ երկրներ»-ից եկած օգնությունը նվազել է 13 %-ով։

 լուսանկարը՝ www.lifehacker.com.au-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter