HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ կոնգրեսականները նամակով կոչ են անում մերժել Հայաստանին տրամադրվելիք օգնության առաջարկված կրճատումները

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է անում մերժել Հայաստանին տրամադրվելիք օգնության առաջարկված կրճատումները։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Վաշինգտոն - մայիսի 23-ից ի վեր, երբ Սպիտակ տունը հրապարակեց իր բյուջետային առաջարկությունները 2018թ. ֆինանսական տարվա համար,  Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոնգրեսականների հետ միասին մտահոգություն հայտեց Հայաստանին տրվելիք օգնության 67 տոկոս կրճատման կապակցությամբ: Կոնգրեսական Աննա Էշուի (դեմոկրատ, Կալիֆորնիա) առաջնորդությամբ՝ 27 կոնգրեսականներ նամակ են հղելՆերկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին (հանրապետական, Կենտուկի) և ամենաբարձրաստիճան անդամ Նիթա Լոուին (դեմոկրատ, Նյու Յորք) ներկայացնելով այդ մտահոգությունները: Համագումարն իր անդամներին կոչ էր անում կապվել իրենց կոնգրեսականների հետ և դեմ արտահայտվել Հայաստանին տրվելիք օգնության կրճատմանը, որը 2016թ. ֆինանսական տարվա 20.4 միլիոն ԱՄՆ դոլարից նվազել է մինչև 6.8 մլն միլիոն ԱՄՆ դոլարի 2018թ. ֆինանսական տարվա համար:

«Որպես կոնգրեսականներ, ովքեր խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ, կոչ ենք անում ձեզ հրաժարվել ԱՄՆ նախագահի առաջարկած 2018թ. ֆինանսական տարվա (FY18) բյուջեում ընդգրկված Հայաստանին տրվելիք ԱՄՆ արտաքին օգնության վնասաբեր կրճատումներից», - հայտարարել են կոնգրեսականները նամակում: «Համաշխարհային ծավալուն անորոշության ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պետք է շարունակի խթանել իր դաշնակիցների առաջընթացը, ոչ թե նահանջի իր պարտավորվածություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն: Երբ ԱՄՆ-ը և Հայաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների 25-ամյակը, կոչ ենք անում հանձնաժողովին մերժել ԱՄՆ նախագահի առաջարկած 2018թ. ֆինանսական տարվա (FY18) բյուջեում ընդգրկված Հայաստանին տրվելիք ԱՄՆ արտաքին օգնության վնասաբեր կրճատումներից¦, - նրանք շարունակել են:

Անցյալ շաբաթ Համագումարը վկայություն է ներկայացրել Սենատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին 2018թ. ֆինանսական տարվա համար՝ առանցքային առաջնահերթություններ նշելով: Համագումարի վկայությամբ կոչ է արվել ԱՄՆ կողմից 40 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին, 8 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախին, Ազատության աջակցման ակտի 907 բանաձևի լիարժեք կիրարկում, 20 միլիոն ԱՄՆ դոլար՝ խաղաղության տարածմանն ուղղված Ռոյս-Էնգել նախաձեռնությունն իրագործելու համար, աջակցություն պաշտպանելու և ապաստանելու Մերձավոր Արևելքի վտանգված քրիստոնեական փոքրամասնություններին, ովքեր փախչում են Հայաստան, ինչպես օրինակ Հայաստանի ներառումը տարածաշրջանում Մերձավոր Արևելքի հիմնադրամի ծրագրերին, 11 միլիոն ԱՄՆ դոլարի ԱՄՆ ռազմական օգնություն Հայաստանին, և Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանին ուղղված աջակցություն: Համագումարը հաստատակամորեն կողմնակից է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրորդ ԱՄՆ-Հայաստան համաձայնագրի:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter