HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջազգային պահուստները մայիսին աճել են

Այս տարվա մայիսի վերջի դրությամբ՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1.982 մլրդ ԱՄՆ դոլար։ Ապրիլի համեմատ՝ երկրի միջազգային պահուստներն աճել են մոտ 43 մլն դոլարով կամ 2.2%-ով։ Այս մասին են վկայում կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։

Սակայն տարեսկզբի՝ դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ՝ միջազգային պահուստները նվազել են մոտ 222 մլն դոլարով կամ մոտ 10.1%-ով։  

Ինֆոգրաֆիկայում Հայաստանի միջազգային պահուստների դինամիկան է վերջին 5 տարվա կտրվածքով՝ ըստ նշված ամսա վերջի դրությամբ գրանցված ցուցանիշների։

 

ՀՀ միջազգային պահուստների ծավալը նշված ամսվա վերջի դրությամբ (մլրդ ԱՄՆ դոլար)

Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են, իսկ ոսկի կամ այլ պահուստային ակտիվներ չկան։

Միջազգային պահուստների գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: Իսկ ՀՀ պետական պարտքը շարունակում  է աճել ու հատել 6 մլրդ դոլարի շեմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter