HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարուքյանն ասում է՝ կզարմանար, եթե հանրապետականները դիմեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Այսօր ԱԺ արտահերթ նիստի երրորդ օրն է։ Նիստին ներկա է 83 պատգամավոր, բացակա՝ 22-ը։

Խորհրդարանը այս պահին քննարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներդրման հարցը։ Այն այսօր դրվել է երկրորդ ընթերցման և քվեարկության արդյունքում, ամենայն հավանականությամբ, կընդունվի։

«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, թեև արտահերթ նիստի այս օրերին գործուղման մեջ էր, օրինագծի քննարկումներին չէր մասնակցել, բայց ցանկացավ մտքերի փոխանակման ժամանակ հայտնել իր կարծիքը՝ այս օրինագծի վերաբերյալ։

Ասում է՝ այս հանձնաժողովի ստեղծումը այս պահին եղած հնարավորությունն է։ Այն կարծիքին է, որ այս հանձնաժողովը կարող էր ավելի լավը լինել, ավելի ուժեղ հակակոռուպցիոն մարմին ստեղծվեր, պատգամավորը ընդգծում է, որ այս մտքի հետ համամիտ  է. «Եթե Հայաստանի հանրապետության քաղաքացիները գնային և միահամուռ ձայն տային «Ելք» դաշինքին, ապա դրա արդյունքում համալիր հակակոռուպցիոն մարմին կստեղծվեր, այնպես, ինչպես գրված էր «Ելք» դաշինքի ծրագրում։ Բայց ունենք քաղաքական իրողություններ, և մենք տեսնում ենք, որ իշխանությունը այս պահին պատրաստ է քայլի այս մասը կատարել, իսկ մենք էդ ստեղծվող մեխանիզը պետք է օգտագործենք։ Ես պետք է ասեմ, որ կզարմանամ, եթե վաղը մյուս օրը տեսնեմ, օրինակ՝ հանրապետականները կամ իշխանության ներկայացուցիչները դիմում են հակակոռուպցիոն հանձնաժողովին կամ ազդարարներ են, որպես այդպիսին, հանդես գալիս», - նշեց պատգամավորը։

Պատգամավորների գնահատմամբ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործարկման մեխանիզմը ընդդիմության և քաղաքացիական հասարակության ձեռքում օգտագործվող մեխանիզմ է լինելու, այդ իսկ պատճառով իրենց խմբակցությունը կողմ է հակակոռուպցիոն հանձնաժողովի ներդրմանը և այս մեխանիզմի կիրառմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter