HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը մերժեց ՀՅԴ-ական պատգամավորի առաջարկը

ԱԺ-ն քիչ առաջ քննարկում էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագծի՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Օրինագծի զեկուցողն էր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով հայտնեց, որ առաջին ընթերցման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը առաջարկել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»-ը, սակայն կառավարության կողմից առաջարկը համարվել է անընդունելի, և կենտրոնը մնացել է ցանկում։ «Ներկայումս «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այն առողջապահական կազմակերպություններից մեկն է, որը հնարավորինս սեղմ ժամկետում ներդրումներ ներգրավվելու կարիք ունի։ Ներդրումների իրականացումը պետք է լուծի նախ կազմակերպությունը՝ նորագույն բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով վերազինելու համար և երկրորդ՝ պետք է ապահովի հետայրվածքային բուժման, վերականգնողական, պլաստիկ վիրաբուժության նոր մեթոդների կիրառումը»,- ասաց Արման Սահակյանը։

Սահակյանի տեղեկացմամբ՝ մասնավորեցումից հետո կենտրոնը ձեռք բերած կազմակերպությունը պարտավորվելու է` երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ ապահովել սահմանված ծավալի բժշկական օգնություն, ինչպես նաև ապահովել ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց վերականգման շարունակական հսկողությունը։

Վարչության պետի դիտարկմամբ՝ բարձր որակի ծառայության մատուցման հանգամանքը հաշվի առնելով, նաև ի նկատի ունենալով այն փաստը, որ  միայն մասնավորեցման ճանապարհով է հնարավոր ապահովել այս ներդրումների իրականացում` կառավարությունը մերժել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»-ը մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանելու առաջարկը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter