HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ համաշխարհային կոնգրեսի 2019 թ. հյուրընկալը Հայաստանն է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին, ով Հայաստան է ժամանել նաև «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Ողջունելով հյուրին` նախարարը վստահեցրել է, որ ի դեմս ՀՀ կառավարության, ալյանսը Հայաստանում ունի հուսալի գործընկեր: ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանում ՏՀՏ ոլորտի աճի ներկա միտումները և զարգացման հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը մեր տնտեսության գերակա ճյուղերից է, որտեղ վերջին տարիներին շոշափելի հաջողություններ են գրանցվել: Զարգացման բարձր մակարդակի վրա է նաև հեռահաղորդակցության ոլորտը, երկրի ողջ տարածքում ունենք որակյալ կապ և բարձր արագության ինտերնետ ցանց:

Հանդիպման առանցքային թեման 2019 թ. ՏՏ ամենամյա Համաշխարհային կոնգրեսն է: Լայնամասշտաբ բարձր տեխնոլոգիական այս միջոցառումն առաջին անգամ հյուրընկալելու է Հայաստանը: Կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ԻՏՁՄ-ն համատեղ:

Համաշխարհային ալյանսի նախագահը նշել է, որ Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները բավական բարդ ու ժամանակատար են, այդ իսկ պատճառով պետք է սկսել պատրաստվել այսօրվանից. ընտրել Հայաստանի ճիշտ բրենդինգը, որով երկիրը պիտի ներկայանա մասնակից երկրներին ու միջազգային ընկերություններին: Իվոն Չիուն նախարարին հրավիրել է ներկա գտնվելու Թայվանում կայանալիք ՏՏ Համաշխարհային կոնգրես 2017-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter