HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արյունաբանական կենտրոնում ներդրվել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը

Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին, ով լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ ալլոգեն փոխպատվաստման միջազգային պրոտոկոլի ազգային համակարգողն է,  Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Այսօր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է պրոֆեսորի կողմից նվիրաբերված լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ Յացեկ Տոպորսկին և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացրել են, որ բավական արդյունավետ ու հեշտությամբ գործող այդ ծրագիրն  Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ միասին հնարավորություն կտա վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, արդյունավետությունը, կառավարել նրանց հոսքը և հետագա հսկողությունը։

«Կարևոր է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս, օգտվելով սոցիալական ցանցերից, տալ բուժված հիվանդների ապրելիության գնահատական և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններ տրամադրել կամ վերանայել բուժման սխեմաները», - ասել է պրոֆեսոր Տոպորսկին։  

Եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում լայնորեն կիրառվող ռեգիստրի այս ծրագրով միաժամանակ վարվում է արյան հիվանդությունների համաճարակաբանական վիճակագրությունը: Ծրագիրը կարևորվել է ոչ միայն հիվանդների կլինիկական բուժման, այլև ադմինիստրատիվ ղեկավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։  

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Յացեկ Տոպորսկուն ինչպես Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ աշխարհում մանկական քաղցեղի հաղթահարման գործում ունեցած ավանդի համար։

«Ձեր օգնությամբ Դուք ոչ միայն երեխաների բուժման գործում մեծ հույսեր եք արթնացնում, այլև մեր բժիշկներին ոգեշնչում  կենտրոնի և իրենց մասնագիտական գործունեության զարգացման  գործում», - նշել է նախարարը։

Կարևորվել է, որ Արյունաբանական կենտրոնը շարունակում է ընդլայնել կապերը աշխարհի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լունդի համալսարանական հիվանդանոցը  երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունները մեծ արդյունավետությամբ է բուժում ինչպես փոխփատվաստման, այնպես էլ վիրահատական եղանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter