HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզի մշակութային արժեքները վերադարձվել են

ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Արագածոտնի մարզից պատմամշակութային 22 արժեք էր տեղափոխվել մայրաքաղաք։

hushardzan.am-ը տեղեկացնում է, որ մշակութային 21 արժեքները հետագայում վերադարձվել էին իրենց նախնական վայրերը։ Օրերս Ջրամբար համայնք է տեղափոխվել նաև վերջին՝ թվով 22-րդ կոթողը (թվագրված 7-րդ դարով)։

Հիշեցնենք, որ 2012թ-ին «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ներկայացվել էր Արագածոտնի Թալին քաղաքի 4-5-րդ , Բյուրական, Ճարճակիս, Իրինդ համայնքների 5-6-րդ, Մուղնի, Արուճ և Լուսագյուղ համայնքների 5-7-րդ դարերի և բազմաթիվ այլ մշակութային արժեքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter