HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի քաղաքացի կալանավորները հացադուլ են հայտարարել

«Հետքը» ահազանգ է ստացել Վրաստանից. զանգահարել էր Վրաստանի քաղաքացի Նոնա Թոլորիանին՝ անհանգստանալով եղբոր՝ Զվիադ Թոլորիանիի առողջությամբ, բարձրացնում էր նաև եղբորը հայրենիք տեղափոխելու հարցը: Նա նշեց, որ Զվիադը 2015թ. նոյեմբերից գտնվում է Երևանում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ում, իր տեղեկություններով, մի քանի օր է՝ հացադուլի մեջ է: Նոնա Թոլորիանին նաև  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն էր հրավիրում այս խնդրի վրա:

Մենք պարզաբանում ստացանք արդարադատության նախարարության ՔԿ ծառայության հանրային կապերի բաժնից: Պարզվում է՝ Զվիադ Թոլորիանին և նույն գործով կալանավոր Էդուարդ Գուգուշվիլին հունիսի 6-ից հացադուլ են հայտարարել: Պահանջը իրենց նկատմամբ կայացված դատավճռի վերանայումն է: ՔԿՎ-ից մեզ հայտնեցին, որ կալանավորները գտնվում են բժշկական հսկողության տակ: Ինչ վերաբերում է հնարավոր արտահանձնմանը, ապա այդ մասին դեռ վաղ է խոսել, քանի որ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Զվիադ Թոլորիանիին և Էդուարդ Գուգուշվիլիին այս տարվա հունիսի 2-ին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվել են գողության և գողության փորձի համար:

2015-ին նոյեմբերի 3-ին Երևանի Ազատություն պողոտայի բնակչուհիներից մեկը ահազանգել էր, թե իրենց բնակարան են փորձել մտնել երկու անձինք, սակայն հետո փախուստի են դիմել: 2015թ. նոյեմբերի 9-ին գողության փորձի կասկածանքով ձերբակալվել են Վրաստանի քաղաքացիներ՝ 48-ամյա Էդուարդ Գոգուշվիլին և 38-ամյա Զվիադ Թոլորիանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter