HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:

chessfed.am-ը տեղեկացնում է, որ  Լ․Արոնյանը խաղը հաղթեց գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ. պարտիայի 12-րդ քայլում Արոնյանը զոհաբերեց որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերեց նաև փիղը: Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը անձնատուր եղավ:

4-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա-Կրամնիկ և Սո- Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter