HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ և Իրանի միջև հնարավոր է ստորագրվի ազատ առևտրային գոտու համաձայնագիր

ԵԱՏՄ և Իրանի Իսլամական հանրապետության միջև մինչև այս տարվա վերջ հնարավոր է ստորագրվի ժամանակավոր համաձայնագիր՝ ազատ առևտրային գոտի ստեղծելու վերաբերյալ:

Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում: Քննարկումները սկսվել են դեռևս հունիսի սկզբին՝ Սանկտ-Պետերբուրգում:

Համաձայնագրի բանակցություններին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով խորհրդի անդամ Վեռոնիկա Նիկիշինան և Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին: Վերջինս հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ գործընթացն իր ավարտին հասցնելու համար:

Ազատ առևտրային գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը չի վերաբերում առևտրաշրջանառությանն ամբողջությամբ: Այն  վերաբերում է այն ապրանքներին, որոնք երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում: 

Փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտուրը կնպաստի արտահանման ծավալների 73 % մեծացմանը, իսկ րջանառվող ապրանքների գերակշիռ մասն էլ բաժին կհասնի ոչ գյուղատնտեսական ապրանքներին, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, թուղթը, հագուստը, պողպատե արտադրանքը, տարբեր տեսակի մեխանիկական և էլեկտրական սարքավորումները, տրանսպորտային միջոցները և այլն :

Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներներից այժմ Իրան են արտահանում ցորեն, գարի, եգիպտացորեն, բուսական յուղ, պողպատե արտադրանքներ, բեռնատարներ, փայտանյութ և թուղթ: Հայաստանից Իրան արտահանվում է հիմնականում էլեկտրաէներգիա:  

Լուսանկարում՝ Մահմուդ Վաեզի/ sputniknews.com 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter