HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Հարգելի պարոն նախարար,

Երևան քաղաքը հեղեղված է ԲՈՒՀ-ական գրավորների վաճառքով զբաղվող referat.am և նմանօրինակ այլ կայքերի գովազդային վահանակներով և հայտարարություններով:
Մեր այն հարցմանը, թե ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ունի՞ որևէ դիրքորոշում այդ գովազդների վերաբերյալ, նախարարության թեժ գիծը տվել է բացասական պատասխան՝ նկատի ունենալով, որ գովազդը չի խախտում ՀՀ օրենքը:
Այսինքն, ստացվում է, որ քաղաքում բացեիբաց գովազդվում են գրագողություն սատարող և դրա արդյունքները վաճառքի հանող կայքեր, իսկ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ոչինչ չի անում՝ դրանց գործունեության, առավել ևս՝ գովազդի դեմ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միանշանակ է, որ գրագողությունը, ինչպես նաև ակադեմիական անազնվության այլ ձևերը, կործանարար են թե՛ կրթական և թե՛ գիտական ոլորտի համար: Վաճառքի հանված գրավոր աշխատանքների գնորդները բարեհաջող ավարտում են ԲՈՒՀ-երը, գիտական աստիճաններ և կոչումներ ստանում՝ ի չիք դարձնելով բարեխիղճ դասախոսների աշխատանքը: Արդյունքում վարկաբեկվում է մեր երկրի կրթական համակարգն ընդհանրապես: Եթե հնարավոր է գովազդել և իրականացնել ակադեմիական աշխատանքների առուծախը, ապա կրթական ասպարեզում ազնվություն ապահովելուն ուղղված մեր ջանքերը աչքակապություն են:
Սույնով դիմում ենք Ձեզ՝ ակադեմիական անազնվություն տարածող կազմակերպությունների գործունեությանը ուշադրություն դարձնելու, և դրանց գովազդի դեմ պայքարի մեջ մեր կողքին կանգնելու խնդրանքով:

Հարգանքով՝
ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսներ
Արթուր Ավանեսով,
Վահրամ Դանիելյան,
Սիրանուշ Դվոյան,
Հովհաննես Հովհաննիսյան,
Սմբատ Հովհաննիսյան,
Արմեն Մկրտչյան,
Նարեկ Մկրտչյան,
Սոնա Մնացականյան

Մեկնաբանություններ (2)

Արմեն
Դասախոսներից պարտադիր պետք է գնեն? Խփում են ձեր գրպաններին? Ապա ինչով էլ կարելի է բացատրել այս նամակը? Եթե հաջողությամբ ավարտում են ԲՈւՀը-ուրմեն լավ էլ աշխատանքներ են ստանում այդ կայքերից: Դասախոսը թող բարի լինի զարգանա, նորացնի տրվող նյութը և ելույթ չունենա ինֆորմացիոն կայքերի դեմ: Նաև ասեմ, որ լավ էլ հեղինակային մշակումներ են մատուցում ցանկացած թեմայով ի տարբերություն լճացած դասահոսների, որոնք այստեղից ու այնտեղից փախցնում են երկու նյութ ու հենց տետրից կամ տպածից կարդում անամոտաբար:
Հակոբ
Հարգելի դասախոսներ,այս օրերին Գյումրիում ուսուցիչների վերապատրաստման կուրսեր են անցկացնում,հարյուրավոր ուսուցիչներ մարզի գյուղերից ու քաղաքներից մեկնում են գյումրի.չեն վճարում տրանսպորտի համար,սնվելու համար էլ լկտիաբար ասում են ՝հետներտ բուդերբրոդ բերեք,կերեք;Էնպես որ էս երկրում շունը տիրոջը չի ճանաչում.........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter