HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Կարայանը Տաջիկստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-տաջիկական առևտրատնտեսական կապերը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդային:

Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը այցի համար և առաջարկել քննարկել ինչպես առաջիկա միջկառավարական նիստին, այնպես էլ հայ-տաջիկական առտևտրատնտեսական կապերին առնչվող հարցեր:

Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը՝ մասնավորապես փորձի փոխանակումը զբոսաշրջության, լեռնահանքային, թեթև արդյունաբերության, ոսկեգործության ու ադամանդագործության ոլորտներում և համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման հեռանկարները:

«Հայաստանը գյուղմթերքի վերամշակման, դրա արտահանման, թանկարժեք քարերի մշակման և մի շարք այլ ոլորտներում առաջատար դիրքերում է: Օրինակ՝ մենք ռուսական շուկայում հաճախ ենք տեսնում հայկական գյուղատնտեսական արտադրանք: Կցանկայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով»,-ասել է Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:

Նախարարներ Կարայանը և Նեմատուլո Խիկմատուլլոզոդան անդրադարձել են հունիսի 14-ին կայանալիք հայ-տաջիկական գործարար համաժողովի կազմակերպչական հարցերին և B2B հանդիպումներին:

Սուրեն Կարայանի առաջարկով կստեղծվի նաև համատեղ աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և օպերատիվ լուծումներ կտա առաջացած խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter