HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

49 միլիոն դրամը՝ պարգևատրմանն ու դրամական խրախուսմանը

Արդարադատության նախարարության 2017 թվականի արտաբյուջեն կավելացվի 51 միլիոն դրամով։ 2017 թվականի հունվարին կառավարությունը կանխատեսել էր նախարարության այս տարվա արտաբյուջե մուտքագրել 230 միլիոն դրամ, սակայն մայիսի 11-ի դրությամբ այդ գումարից արդեն մուտքագրվել է 119 միլիոն դրամը։ Ամսական նախատեսված 19 միլիոն դրամի փոխարեն արդարադատության նախարարության արտաբյուջե է մուտքագրվել 26 միլիոն դրամ։

Նախորդ շաբաթ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը կառավարություն էր ներկայացրել 2017թ-ի առաջին 4,5 ամիսների նախարարության արտաբյուջե մուտքագրված գումարների հաշվարկները։ 

Նախահաշվով պլանավորվածից 7,2 միլիոն դրամ ամսական ավել մուտքով նախարարությունը 51 միլիոն դրամով ավելացնելու է եկամուտներն ու ծախսերը: 

Ավելացվող այդ 51 միլիոն դրամից 49, 5 միլիոն դրամը նախարարությունը ուղղելու է

աշխատակիցների պարգևատրմանն ու դրամական խրախուսմանը, իսկ ներկայացուցչական ծախսերը ավելացնելու է 1,5 միլիոն դրամով։ 

Նախարարության արտաբյուջետային հաշվին 2016 թվականին վճարովի ծառայությունների մատուցման դիմաց մուտքագրվել է ավելի քան 220 միլիոն դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter