HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կարկուտից տուժածները Մրգաստանում ճանապարհ են փակել

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ էին փակել՝ ի նշան բողոքի: Երեկ 12 րոպե տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Մրգաստանի և Էջմիածնի հարակից մի քանի գյուղերի տնտեսություններին: Գյուղացիները փաստի առաջ են կանգնել, քանի որ, դեռ անցած տարվա կարկուտի հետևանքները չմարսած, կրկին հայտնվել են նույն իրավիճակում, երբ վերցրած բազմաթիվ վարկերին ավելանալու են նորերը: Կարկուտը ոչնչացրել է սոխի, լոբու, ցորենի, բադրիջանի, կարտոֆիլի արտերը, տուժել են նաև պտղատու այգիները՝ կեռասի, ծիրանի, խնձորի: 

Առավոտյան մարզպետն այցելել էր գյուղ, սակայն գյուղացիներն այդ այցից գոհ չէին, քանզի բավարար պատասխաններ չեն ստացել, իրենց խոսքերով՝ մարզպետը եկավ, ցավակցեց, գնաց:

Եթե հարցն այսպես մնա, և պետությունը քայլեր չձեռնարկի կարկուտի վնասը փոխհատուցելու համար, ինչպես անցած տարի չձեռնարկեց, գյուղացիները պատրաստվում են վաղը առավոտից ավելի երկար ժամանակով փակել ճանապարհը: 

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքները, Շահումյանի թռչնաֆաբրիկան, որոնք երեկ կարկտահարվել են, ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter