HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանն այցելել է Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ:

ՏԿՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Աշոտ Շահնազարյանը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում կատարված աշխատանքները, որոնք առնչվում են հաճախականությունների բաշխումներին, ռադիոեթերի դիտարկման և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումներին, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումներին, եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերմանն ու վերացմանը:

Նշվել է, որ պարբերաբար վերանայում են ՀՀ-ում հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը՝ այն հաճախականությունների բաշխման միջազգային աղյուսակին հնարավորինս համապատասխանեցնելու նպատակով:

Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է առկա տեխնիկական հնարավորություններին և աշխատանքային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետև տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր, անդրադարձ է կատարվել նոր տեխնիկական լուծումներին և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերին:

Անդրադառնալով ՊՈԱԿ-ի զարգացման առաջիկա ծրագրերին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու այդ ծրագրերի իրականացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter