HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում` Կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ:

Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:

Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter