HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Նախագահի աշխատակազմի տեղկացմամբ` նա ողջունել է հյուրին և ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը և հատուկ ներկայացուցչին խնդրել է Գլխավոր քարտուղարին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերի վերահաստատումը:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և նրան փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի բարեմաղթանքներն ու կրկին հանդիպելու պատրաստակամությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպման սկզբում կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության և միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած ներդրման համար, ընդգծելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Ջեյմս Ապատուրայը նշել է, որ Երևանից հեռանալու է այդ արդյունավետ համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ:

Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը և բարեփոխումների կարևորությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականներն իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին և անվտանգության տեսանկյունից մարտահրավերներին:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter