HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետագա գործունեության տեսլականը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է հիմնադրամի 2017թ. գործունեության ծրագիրը: Նա, մասնավորապես, զեկուցել է արտահանման աջակցության և ներդրումների ներգրավման ուղղությամբ նախատեսված քայլերի ու միջոցառումների մասին: Ներկայացվել են նաև ՀԶՀ հետագա գործունեության հեռանկարը և դրանից բխող կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է նպաստեն կառույցի գործունեության արդյունավետության և ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: 

Խորհուրդը քննարկել և ընդհանուր առմամբ հավանություն է տվել առաջարկվող տեսլականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter