HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերամշակող ընկերությունների հետ քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է մի շարք  վերամշակող ընկերություններ` մթերումների գործընթացի կազմակերպման առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Փոխնախարարն այցի շրջանակում մասնավորապես եղել է «Ռագմակ», «ՄՄՄ ՖՕՕԴ», «Արտաշես», «Գոլդեն Հարվիսթ», «Սամ-Հար», «ՎՎՎ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում, ինչպես նաև Հովսեփյանների մսի պահածոների կոմբինատում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց գործունեության  ծրագրերը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Փոխնախարարն ընդգծել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացի սահուն կազմակերպման և այդ ուղղությամբ  անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է նաև գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը:

Ռոբերտ Մակարյանը հորդորել է ընկերությունների ղեկավարներին հումքի մթերման նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ գնման պայմանագրերի կնքման գործընթացը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter